
Ի՜նչ կլինի` իգնոր չանես,
Մեյլս դիլիթ, ֆորվարդ չանես,
Սրտանց բացես, աչքի ածես
Ու մեծ սիրով րիփլայ անես:
Սայաթն ասավ իր սիրուհուն.
- Ֆեյսբուքումդ գրիլ իս դուն`
Թե վուր ալամ ինտերնետում
Չկա քիզի նման սիրուն:
Ամա մտիկ արա, գո’զալ,
Մտիր գուգլու հինդու պորտալ,
Մի սըրչ տու ինձ, խաբար արա`
Թե վուր սիրտդ վրաս տաք ա:
Կարոտիլ իմ քու դիդարին,
Քու ջփեգին, քու պրոֆալին,
Մեսիջներուդ թաքուն խաղին,
Էսեմեսնիդ տառասխալին:
Սելյուլյարիդ անուշ զանգին
Ըսպասում իմ թրթռալեն,
Իմանում չիմ վունց անջատիմ
Էն բեմուրազ վիբրացիայեն:
Յիս չաթերում տիղ չիմ գտնում,
Բլոգումներում բեզարիլ իմ,
Ըսփամներաց պրծում չունիմ,
Սայթերումըն բեզարիլ իմ:
Աստուծ վկա` վիրտուալ չիմ,
Վիզուալ իմ ու ռիալ իմ,
Սիրտս` էշխեմեդ էրած,
Նուրմեկանց քաբաբ մի՜ անի:
Անհայտ աղբյուրից:--------------------------------------------------------------------------------
Կալոշները`ոտքերիս, նակոլկեքը` ձեռքերիս,
Օղու շիշը կրծքիս տակ, գյուղից իջա ես քաղաք:
Ու մարդիկ ինձ տեսնելով` իրենց հոգնած աչքերին,
Տեսան ուրիշ մի աշխարհ, դեբիլ տեսան նորաբույր:
-Էշի գլուխ,-ասացին,-էշի գլուխ,- ու փակին
Լուսամուտներն իմ առաջ, ու ես իմ դոշը բացել,
Քայլում էի խայտալով, ու շաղ տալով մայթերին,
Ակուռկաներ ու աղբեր, հայոյանքներ հոգեթով;
Հովհաննես Շիրազ <Գարնանամուտ>--------------------------------------------------------------------------------
Շենքի կողքին, մայթի տակ,
Ջուր էր բխում սառնորակ,
Ու ցրվելով մայթերում,
Իզուր ճահիճ էր դառնում:
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց տատս ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Լվաց բուրդը իր ծարավ:
Մեքենան մեր գուշի մոտ
Լողացավ սառը ջրում,
Օրհնեց նա գուշ շինողին
Սլացավ դեպի հեռուն:
Սենյակում, ծորակի տակ
Ջուր էր կաթում կաթ առ կաթ,
Հավաքվելով բաժակում,
Խմելու ջուր էր դառնում:
Հովհաննես Թումանյան <Աղբյուրը>
--------------------------------------------------------------------------------














0 Մեկնաբանություն.:
Post a Comment