
– Բժիշկ, ես ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ։
– Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք։ Դուք առողջ եք։
– Բայց ես ինձ վատ եմ զգում։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ես առողջ եմ, ես առողջ եմ», և ձեզ շատ լավ կզգաք։
– Լավ, շնորհակալություն։ Ես գնացի։
– Սպասեք, բա չե՞ք վճարելու։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ինձ վճարել են, ինձ վճարել են», և բարձր տրամադրություն կունենաք

------
Նա չէր կարողանում աչք կտրել նրանից:
Ստիպված կտրեց նրա ականջները: 
------
Հոգեբուժարան. բժիշկը՝ հիվանդին.
-Ես ձեզ մոտ մեծ առաջընթաց եմ նկատում:
-Առաջընթա՞ց: Լավ էլի 6 ամիս առաջ ես Նապոլեոնն էի, իսկ հիմա՝ ոչ մեկ:

-----
Մի հանրահայտ բժիշկ իր ուսանողներին բացատրում է.
-Առաջինը՝ բժիշկը չպե՛տք է զզվի ոչ մի բանից: Այս տարայում գտնվում է ինչ-որ մի հիվանդի մեզ: Հապա նայեք:
Այս ասելով բժիշկը մատը մտցնում է մեզի մեջ, հանում ու լիզում մատը: Այնուհետև իր ուսանողներին ասում է, որ նրանք վարվեն նույն կերպ: Բոլորը, զզված դեմքեր ընդունելով, նայում են մեկմեկու, և մենակ մեկն է վեր կենում, մոտենում, մատը մտցնում մեզի մեջ, հանում ու լիզում: Բժիշկը շարունակում է.
-Երկրորդ՝ բացի առաջինից, բժիշկը պետք է նաև դիտողունակ լինի: Ես մեզի մեջ մտցրի մի մատս, լիզեցի մյուսը:

------














0 Մեկնաբանություն.:
Post a Comment