Ապարանցիները գնում են բիլիարդ խաղալու, բայց քանի որ շատվոր են լինում, սեղանները կպցնում են իրար.
-Լսիր,կինդ ման է գալիս,-ասում է մի ապարանցի մյուսին,իսկ սա ասումա
-Խի՞ քոնը չոչա անում
Ապարանցին գնումա վարսավիրանոց հարցնումա թե մազ կտրելն ինչ արժի,վարսավիրը պատասխանում է 1000 դրամ,ապարանցին ասումա դե ինձ 400 –ի կտրի:
Ապարանցու թաղմանը շատ մարդա լինում`մեռելը 2 տեղ են դնում
Ապարանցի հերն ու տղեն մարշուտկով գնում են, հենց տղեն ուզումա կանգնացնի հերը ասումա<< Հլը սպասի տենանք կֆայմի կայնի թե չէ>>
Ապարանցին փողա գտնում,նայում տեսնումա 200 դրամ պակասա
Ապարանցին ժամը կապում է վերքի վրա,հարցնում են թե ինչիա վերքի վրակապել:Պատասխանումա<< Որովհետև ժամանակը բուժում է բոլոր վերքերը>>
Երկու ապարանցի շախմատ են խաղում,խեղճ թագավորին ինֆակտա խփում
Ապարանցի մի մեծահարուստի ասում են, թե Մահուբի Գեւորգի
ծնունդն է (150-ամյակը) նշվելու գուսանի ծննդավայր Երնջատափ գյու–
ղում, չի" ցանկանա, արդյոք, մասնակցել այդ միջոցառմանը։ Մեծահա–
րուստը համաձայնում է ասելով.
Վզի համարը չե՞ս ասի, իմպըրտնի սարոշկա ունեմ տանեմ նվիրեմ Իրեն..
Ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը դիպչում է ապարանցու ձեռքին, եւ մրցավարը ընդհատում է խաղը։ Ապարանցի ֆուտբոլիստը դժգոհում է մրցավարի նման որոշումից.
- Ո՜ւր ա մեզ ձեռ, այ դատավոր, դու չգիտես, որ մերը մենակ ոտք ա...
Ապարանցին կինոթատրոնում։ Ֆիլմի թունդ պահին կատաղած ցուլն արագ վազքով էկրանից գալիս է դեպի... հանդիսատեսը։ Ապարանցին տեղում անհանգիստ շարժումներ է անում։ Կողքի նստածը հարցնում է.
- Ի՞նչ եղավ, այ ախպեր, ինչի՞ տեղիցդ թռար։
- Ցավդ տանեմ, բա որ մեզ վրա գա։
- Ո՞վ... Ցո՞ւլը... Ի՜նչ ես ասում, էկրանից ո՜նց կգա։
- էդ ես ու դու ենք հասկանում, անասունը շա՜տ ա հասկանում...
Մեծահարուստ ապարանցին «Ջիպ»–ով Երեւանից գնում է Ապարան՝ հայրենի գյուղ։ Տեղ է հասնում, մեքենան կանգնեցնում եւ թոկով կապում է ծառից։
- Գյա, հնչի՞ մեքենան կապեցիր ծառից։
- Որ չփախնի էդ հայվանը...
Ձեզ մոտ «երկնագույններ» կա՞ն,– հարցնում են ապարանցուն։ Ի՞նչ ա, մենք տղամարդ չենք... Իհարկե, կան։
Ապարանցուն «ԿԱՄԱԶ» են նվիրում։ Որոշ ժամանակ անց հարցնում Են.
- Հը", լավ մեքենա է։
- Շատ լավ, տաք ու հարմար։ Մենակ էն լավ չի, որ էշերը շուտ են հոգնում։
- Հողի տակ մարդ ապրո՞ւմ է,– հարցնում են ապարանցուն։
- Այո,– վստահ պատասխանում է ապարանցին։
- Ինչի՞ց գիտես։
- Դե, որ բողկը ներկում են...
- Եթե ասես, թե քանի" էշ ունեմ, զույգն էլ քեզ կտամ,– դիմում է ապարանցին երեւանցուն։
- Երկու...
- Գուշա՜կ ես, է, գուշա՜կ, ամեն ինչ գիտես...
–Ինչո՞ւ ես ուզում կնոջիցդ բաժանվել,– հարցնում են ապարանցուն։
- Շատ կեղտոտ կնիկ է։ Ամեն օր լողանում է։
- Լսիր, կինդ ման է գալիս,– ասում է մի ապարանցի մյուսին։
- Ոչինչ, տաք է հագնված. ..
Ապարանցին վիճակախաղով մեքենա է շահում։ Ընկերը խորհուրդ է տալիս վերցնել կարմիր գույնի մեքենա։ Հաջորդ օրը ապարանցին գնում է շահումն ստանալու։
- Ես կարմիր գույնի մեքենա եմ ուզում։
- Կարմիր չունենք, միայն սեւ գույնի է,– ասում են նրան։
Եթե կարմիր չունեք, սեւն ինձ պետք չէ։ Հետ տվեք վիճակախաղի տոմսի արժեքը իմ 500 դրամը,– նեղացած ասում
է ապարանցին եւ տոմսը վերադարձնում։
Երկու ապարանցի ավտոբուսով գնում են։
- Սրանով օպերա կհասնե՞մ,-
հարցնում է մեկը։
հարցնում է մեկը։
- Ոչ,– պատասխանում է վարորդը։
- Իսկ ե՞ս,– հարցնում է մյուս ապարանցին։
- Ծանոթիս պլաստիկ օպերացիայի համար հինգ հազար դոլար պարտք տվեցի եւ հիմա չեմ կարողանում նրան գտնել... Չգիտեմ՝ ի՞նչ տեսք ունի,– շվարած ասում է մի ապարանցի։
Փողոցով երեք ապարանցի են քայլում։ Նրանց առջեւից մի գեղեցիկ աղջիկ է գնում։
- Ես էս մարալի համար տասը հազար դրամ կտայի,– ասում է մեկը։
- Իսկ ես հիսուն հազար կտայի,– ասում է մյուսը։
- էդ ի՜նչ ա, ես տուն, ավտո, դաչա կտայի... Աղջիկը կանգ է առնում, շրջվում եւ ասում.
- Ներեցեք, ո՞վ էր վերջին խոսողը։
- Դու քայլիր, քայլիր, քուր ջան,– ասում են երեքով,– մենք հենց էնպես
ընկերներով, տղավարի զրույց ենք անում։
ընկերներով, տղավարի զրույց ենք անում։
Ապարանցին, ընկերոջ տան դիմաց կանգնած, բղավում է.
- Վալո՚դ, Վալո՜դ...
Պատշգամբ է դուրս գալիս Վալոդի կինը։
- Վալոդը տա՞նն ա,– հարցնում է ապարանցին։
Առայժմ այո,– ասում է կինը։
Բա հետո՞...
Հետո՝ ժամը երեքին, վերցնելու ենք.
Միջանցքում նստած է մի գեր ապարանցի եւ սպասում է աղջկան։
- Դուք երեխայի՞ եք սպասում,– հարցնում է անցնող ուսուցչուհին։
- Ոչ, ես միշտ էլ այսպես չաղ եմ եղել,– ասում է ապարանցին։
Երկու ֆրանսուհի գալիս են Ապարան եւ հյուրանոցում ուզում են ձեւ– ակերպել փաստաթղթերը։
- Բնակության վա՞յրը,– հարցնում է հյուրանոցի աշխատողը։
- Բորդո։
- Չբռնեց, գրում եմ Ֆրանսիա։
- Աշխատանքի վա՞յրը։
- Ֆոտոմոդել։
- Չբռնեց, տեսքդ այն չէ։ Գրում եմ՝ մարմնավաճառ։ Մոտենում է մյուսը։
- Բնակության վա՞յրը։ –Փարիզ։
- Չէ մի չէ՜։ Գրում եմ՝ Ֆրանսիա։
- Աշխատանքի վա՞յրը։
- Դե, ո՞նց ասեմ... Հասկանո՞ւմ եք, ես, ես աշխատում եմ... Մի խոսքով, ամեն երեկո հագնում են կարճ շրջազգեստ, կրծկալի վրայից՝ բարակ բաճկոնիկ, գնում եմ Պիգալ հրապարակ եւ նազանքով քայլում մի լուսամփոփից մյուսը...
- Պարզ է... Գրում եմ՝ էլեկտրիկ...
Ապարանցին ընկնում է Սահարա անապատ։ Դես է ընկնում, դեն ընկնում եւ մի ուղտ է ճարում։ Ուղտը նստած գնում է եւ ճանապարհին մի բեդվինի է հանդիպում։
- Այ մարդ,– հարցնում է նրան,– ձեր ծովն ո՞ւր ա։
- Մի 500-600 կմ այստեղից հեռու,– պատասխանում է բեդվինը։
- Վայ ձեր...,- բացականչում է ապարանցին,– էդքան մեծ ծովա՜փ կըլնի














0 Մեկնաբանություն.:
Post a Comment