Եթե դու վիճում ես հիմարի հետ, ապա հավանաբար նա էլ է նույն բանն անում։
Գրություն խորհրդարանի նիստերի դահլիճի պատին. «Այստեղ դաժանորեն սպանվել է ժամանակը»
Եթե ալբոմը փոքր է ու բարակ, իսկ նրա մեջ եղած լուսանկարը մեկն է, այն էլ՝ սարսափելի, ուրեմն դա անձնագիր է։
Իսկական ջենտլմենը երբեք չի հարցնում կնոջ տարիքը, այլ հարցնում է, թե որ թվականին է նա ավարտել դպրոցը։
Ոմանց խելքը լքում է մահից առաջ, մյուսներին` ծնվելուց հետո........
...Ասողին լսող է պետք, լսողին՝ համբերություն, համբերությանը՝ բաժակ, բաժակին՝ բաժակաճառ ասող, ասողին՝ լսող...
Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիներն ամենուր կախում են ամերիկյան դրոշներ, արաբներն այրում են ամերիկյան դրոշներ, իսկ հրեաները կարում և վաճառում են ամերիկյան դրոշներ։
Հայաստանում ճնշող մեծամասնությունը կողմ էր րոպեավճարի ներդրմանը, իսկ ճնշՎող մեծամասնությունը՝ դեմ։
Եթե Արևելքում ձեզ զգում եք որպես եվրոպացի, իսկ Եվրոպայում՝ ասիացի, ուրեմն դուք հայ եք։
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»,- եզրակացրեց Նյուտոնը՝ խնձորի ծառի տակ նստած։
Հայերն ու հրեաները նման են իրար. երկուսն էլ սփռված են աշխարհով մեկ։ Տարբերությունն այն է, որ հրեաներն այդպես աշխարհն են իրենցով անում, իսկ հայերը դառնում են աշխարհինը։
Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում գտնել ձեր ազգականներին, կտակ թողնելու մասին հայտարարություն տվեք։
Հոռետեսը նա է, ով խաչբառը լուծում է մատիտով, իսկ լավատեսը՝ գրիչով։
Երեխամերը մեր ուրախությունն են, իսկ տղամարդիկ՝ մեր թուլությունը։ Մի անգամ թուլացար... ուրախանում ես ամբողջ կյանքում։
0 Մեկնաբանություն.:
Post a Comment